Իմ հաջողությունը ձեր առողջ միտքն է և ներդաշնակ հոգեվիճակը
Ջոն Լենոն
Ժամանակն է ոչ թե պլանավորելու, այլ՝ գործելու, որպեսզի ստեղծես քո երազանքների իրականությունը։
Իսկ դրա համար անհրաժեշտ է խոստովանել սեփական խնդիրրների առկայությունը, ընդունել ներկայում եղած իրավիճակը և սկսել աշխատանք տանել այն փոխելու ուղղությամբ։
Այն, թե ինչ ենք մտածում մեր մասին, ինչ հոգեվիճակ ունենք, արտացոլվում է նաև այն հարաբերություններում, որոնց մեջ գտնվում ենք։
Եթե
-քեզ մոտ հաճախ կրկնվում են հարաբերությունների սցենարները՝ դավաճանություն, ամուսնացած տղամարդու հետ հանդիպումներ, խաբեություն և այլն,
- ցանկանում ես հարաբերություններ ստեղծել , բայց ոչ մի կերպ չի ստացվում,
-գտնվում ես հարաբերությունների մեջ, որոնցում երջանիկ չես,
-չես կարողանում բաց թողնել անցյալում ունեցած հարաբերությունները, քեզ մեղավոր ես զգում,
-անընդհատ փորձում ես դիմացինի սիրուն արժանանալ ,
-կարծում ես, որ իրական սեր չկա,
-մտածում ես, որ քեզ ոչ ոք չի սիրի,
-և ունես այլ նմանատիպ մտքեր և կարծիքներ, ապա ժամանակն է հասկանալու, որ պատճառը մեր հոգեվիճակն է, կեղծ համոզմուքներն ու մտքերը, որոնց հետ կաշխատենք այցերի ընթացքում։
Արդյունքում կկարողանաս
-հասկանալ, թե ինչ տեսակի անձնական հարաբերություններ են քեզ անհրաժեշտ
-տարբերակել կնոջ և տղամարդու հոգեբանությունների տարբերությունները
-երջանիկ և առողջ հարաբերություններ կառուցել
Ավտոմատ մտքերը խանգարում են անձին՝ իրավիճակը օբյեկտիվ գնահատել և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Եղել է՞ ձեզ հետ, որ մտքերդ խանգարեն քեզ, ալիքի պես լցվեն ուղեղը ու չհասկանաս՝ ինչ անել դրանց հետ։
Եղել է՞, որ ինչ-որ երևույթի մասին ուրիշներից լսած կարծիքները ու մտքերը(օրինակ՝ փողի մեջ չի երջանկությունը) խանգարեն քեզ հասկանալ, թե դու ինչ ես մտածում այդ մասին և որոշում կայացնես հիմնվելով միայն այդ համոզմունքների վրա։
Սա նշանակում է ժամանակն է աշխատել մտքերի ու համոզմուքների հետ, գտնելու այն մտքերը, որոնք քոնը չեն և ստեղծելու նոր մտածելակեպ, որը կօգնի քեզ լինել երջանիկ և տարբերակել սեփական մտքերը։
Արդյունքում դու ինքդ կոտրես՝ ինչ մտածել, անհիմն ենթադրություններ չես անի որևէ իրավիճակի հետ կապված և կկարողանաս ընդունել, ադեկվատ գնահատել իրավիճակը՝ առանց անհիմն համոզմունքների և մտքերի։
Եթե
-դու հաճախ ես համեմատում քեզ այլ մարդկանց հետ,
-ոչ կոմֆորտ ես քեզ զգում այն մարդկանց ներկայությամբ, ում դու համարում ես գեղեցիկ, խելացի կամ հաջողակ,
-չես ընդունում քո արտաքինը և որևէ մեկնաբանություն քո արտաքինի հետ կապված ուղղակիորեն ազդեցություն է թողնում քեզ վրա,
-թերագնահատում ես արտաքինդ, ներուժդ, հմտություններդ կամ ձեռքբերումներդ,
-թույլ ես տալի, որ քեզ հետ կոպիտ խոսեն, վիրավորեն, անցնեն անձնային սահմանները,
-ամեն կերպ փորձում ես շահել դիմացինի համակրանքը,
ապա,
միասին աշխատելով, կանցնենք ինքնաճանաչման կարևոր փուլերը, և հատուկ մշակված գործիքների կիրառության արդյունքում կկարողանաս հաշտ ապրել ինքդ քեզ հետ, գոհ լինել սեփական անձից, ճիշտ նպատակներ սահմանել և հասնել դրանց՝ առանց տառապանքի։
Եթե
-ունես վիրավորանք ու չպարզած հարցեր ծնողներից որևէ մեկի հետ
-քեզ անպիտան ես զգում,
-հակառակ սեռի հետ հարաբերություններում անընդհատ գովասանքի և սիրո խոստովանության կարիք ես զգում,
-անընդհատ խնդիրներ ունես ֆինանսական ոլորտում,
-մշտապես բարդ է տրվում այլ մարդկանց հետ հաղորդակցությունը,
-հաճախ ես ինքդ քեզ մեղադրում,
-վախենում ես սխալվելուց,
-այլոց կողմից համակրանքի կամ սիրո արժանանալու կարիք ես զգում,
-ցանկացած որոշման վրա կարող է ազդել ծնողներից որևէ մեկի կարծիքը,
-ծնողն է քո փոխարեն որոշում կայացնում և նման այլ հարցերի առկայության դեպքում
կարիք կա աշխատելու հատկապես ծնողների հետ հարաբերությունների թեմայի շրջանակում։
Բնականաբար այս աշխատանքը իրենից ենթադրում է նաև այլ ոլորտների հետ աշխատանք։
Արդյունքում կկարողանաս առողջ հաղորդակցության մեջ լինել ծնողների հետ և բարելավել նաև մյուս ոլորտները։
Եթե
-քեզ հետ լինում է այնպես․ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասի և զգաս, որ չես կարողանում համարժեք պատասխանել,
-մարդիկ հեշությամբ ներխուժում են քո կյանք և իրենց կարծիքն են հայտնում քո կյանքի մասին,
-ապրում ես ըստ այլոց ստեղծած սցենարներների կամ տեսակետների,
-քեզ հեշտությամբ հնարավոր է նեղացնել, ցավեցնել,
ուրեմն վաղուց ժամանակն է ստեղծելու քո ներքին հենարանը, ազատվել երեխայի հոգեբանությունից և պաշտպանել անձնային սահմանները։
Աշխատանքի արդյունքում դու կկարողանաս
-ինքնուրուն որոշել, թե ում հետ շփվել և ինչ մակարդակում,
-թույլ չտալ որևէ մեկին ներխուժել քո կյանք և քո փոխարեն որոշումներ կայացնել,
-տարբերակել այլոց տեսակետները քոնից,
-հստակ տարանջատել հարաբերությունների տեսակները և հաղորդակցության ձևերը
Ամեն ինչ սկսվեց այն պահից սկսած, երբ ինքս հասկացա, որ չեմ ապրում իմ իսկ պատկերացրած կյանքը։ Վախենում էի արտահայտել ինձ, դժվարանում էի տարանջատել իմ իսկ սեփական ցանկություններն ու էմոցիաները․ անընդհատ ներքին կռիվների մեջ էի և որ ամենաբեկումնայինն էր ինձ համար․ ես չէի ցանկանում պարզապես գրված ու ստանդարտ ապրելակերպով, անհագ ներքին ձգտում կար օգուտ տալու, արժեք ստեղծելու։
Փնտրտուքներս ի վերջո չսիրած մասնագիտությունից, սեփական անձից հետ ունեցած խնդիրներից ու կոնֆլիկտներից հետո իմ առջև բացեց հաղորդակցության և մարքեթինգի մեծ աշխարհը, որն էլ իր հերթին ինձ ուղորդեց խորանալ ավելի՝ հասնելով հենց հոգեբանությանը։
ՈՒ սկսվեց իրական ճանապարհորդությունն ու իմ իրական ես-ի վերելքը։
Այսօր՝ ամուր կանգնած հողի վրա, ես մեծ սիրով ու բավականությամբ պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքներով, փորձով և գիտելիքներով օգնել և ուղղորդել յուրաքանչյուրին, ով որոշել է ազատվել իր կապաքներից։
Թամարա Սիմոնյան
Ես որակավորված պրակտիկ հոգեբան Թամարա Սիմոնյանն եմ։
Մագիստրոսի կրթություն ստացել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Մոսկվայի պրակտիկ հոգեբանության համալսարանում։
Մասնակցել և շարունակում եմ ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային և տեղական տարբեր սեմինարների՝ այդ թվում ՝ Հարվարդի, Բերկլիի համալսարաններ և այլն։
Առաջին մասնագիտությամբ հաղորդակցության փորձագետ եմ։
Սպասում եմ քեզ՝ միասին անցնելու տրանսֆորմացիայի քո ճանապարհը։